Լրահոս

04.04.2011 14:31


Կառավարությունը փրփուրների՞ց է կախվում

Կառավարությունը  փրփուրների՞ց է կախվում

Կառավարությունը որոշում էր կայացրել, որ եթե առաջին անհրաժեշտության որևէ ապրանքի գինը 30%–ից ավելի բարձրանա, ապա պատժամաիջոնցեր կկիրառվի այդ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ։

Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը ասել է, թե եկող ամիս նոր տվյալները կհրապարակվի և պարզ կլինի, թե արդյոք նման դեպք գրանցվե՞լ է, թե՞ ոչ։

Կառավարման փարձագետ  Հարություն Մեսրոբյանն էլ գնահատելով կառավարության այս քայլը նշել է, թե քանի որ կան մենաշնորհներ, ապա կառավարության ցանկացած ուժային մեթոդ իր հետ  կբերի հակաուժային գործելակերպ։

–Ամենածանր, բայց ամենաարդյունավետը դա ուղղակի, բառի բուն իմաստով, մենաշնորհությունը ջարդելն է՝ ոչ թե ոչնչացնելը, սպանելը, այլ ջարդելը։ Այ այդ ժամանակ որոշակի առաջըթաց կլինի, օրինակ, բջջային հեռախոսակապի, ինտերսնետի պարագայում տեսաք, թե ինչ արեց մրցակցությունը առանց այդ սպառնալաիքների։ Մարդկությունը ավելի  ցիվիլ ձևեր է կիրառել։ Այնուամենայնիվ ասեմ, որ կառավարության այս քայլը փրփուրներց կախվել է,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը