Լրահոս

04.04.2011 14:47


ՀՀ Էներգետիկայի նախարար. «Գազի սակագինը մինչև տարեվերջ չի բարձրանա»

ՀՀ Էներգետիկայի նախարար. «Գազի սակագինը մինչև տարեվերջ չի բարձրանա»

Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» թեմայով լսումների ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանն, անդրադառնոլով «սպառողի համար բնական գազի սակագինը չի բարձրանա» ՀՀ մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի հայտարարությանը, հարց է ուղղել ՀՀ հանրային ծառայությւոնները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին հասկանալու համար այնուամենայնիվ գազի գինը չի բարձրանալու սպառողի՞ համար, թե՞ ընդհանրապես այս տարի չի բարձրանում: Ի պատասխան Ռոբերտ Նազարյանն ասել է, որ նախագահներ Մեդվեդևի և Սարգսյանի հանդիպումից հետո «Գազպրոմի» և «Հայռուսգազարդի» կողմից հանձնաժողովին գրանցման համար որևէ պայմանագիր չի ներկայացվել: -Եթե մեզ պայմանագիր չի ներկայացվել, վստահաբար կարող եմ ասել, որ մինչև օրս սահմանի վրա գործում է այն սակագինը, որը սահմանված է` 180 դոլար: եթե որևէ փոփոխություն լինում է, այդ պայմանագիրը պարտադիր պետք է գրանցվի հանձնաժողովում, հետո նոր իրավական կարգավիճակ ստանա,- ասել է Ռոբերտ Նազարյանը:

ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ասել է, որ սակագնի նոր գին ներկայացված չէ. -Երկու նախագահները բանակցությունների արդյունքում պայմանավորվել են, որ եթե ինչ-որ բան էլ փոխվի, ապա դա որևէ ազդեցություն մեր սակագների վրա չպետք է ունենա: Տեսնում եք, որ այդպես էլ կա,- ընդգծել է նա: Նրա խոսքերով՝ մինչև տարվա վերջ բնական գազի սակագինը չի փովի: Այս հարցում կան թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական բողադրիչներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը