Վրացական անձնագիրը համավարակի ընթացքում ավելի «հզոր» է դարձել, քան ամերիկյանը՝ հայտնվելով 47-րդ տեղում. Հայաստանը 135-րդն է «Անձնագրերի ինդեքսում»
Վրաստանի դիրքն «Անձնագրերի ինդեքսում» (Passportindex.org), որը կազմել է Arton Capital վերլուծական ընկերությունը, բարելավվել է:
Պորտալի տվյալներով՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Վրաստանի քաղաքացիները կարող են 57 երկիր այցելել առանց մուտքի արտոնագրի, իսկ ևս 35 երկրում կարող են արտոնագիր ստանալ ժամանելուն պես:
Այդպիսով, Վրաստանի քաղաքացիների շարժունակության ինդեքսը գնահատվել է 92 միավորով, իսկ անհատական վարկանիշով երկիրը 47-րդ տեղում է:
Այս առումով Վրաստանը շրջանցել է ԱՄՆ-ին, որը 52-րդ տեղում է: ԱՄՆ քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կարող են այցելել 46 երկիր, ևս 38-ում արտոնագիր կարող են ստանալ ժամանելուն պես:
Հայաստանը վարկանշային ցանկում զբաղեցրել է 135-րդ հորիզոնականը: Առանց մուտքի արտոնագրի ՀՀ քաղաքացիները կարող են այցելել 20 երկիր, 32 երկրում ատոնագիր կստանան ժամանելուն պես: Եվս 146 երկիր այցելելու համար մուտքի արտոնագիր է պետք: Մեր քաղաքացիների շարժունակության ինդեքսը գնահատվում է 52 միավոր:
Վարկանշային ցանկի առաջատարներն են Ճապոնիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը:
Ռուսաստանը աղյուսակում զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը, հարևան Ադրբեջանը՝ 123-րդ, Թուրքիան՝ 56-րդ, Իրանը՝ 194-րդ:
Վրացական անձնագիրը համավարակի ընթացքում ավելի «հզոր» է դարձել, քան ամերիկյանը՝ հայտնվելով 47-րդ տեղում. Հայաստանը 135-րդն է «Անձնագրերի ինդեքսում»
Վրաստանի դիրքն «Անձնագրերի ինդեքսում» (Passportindex.org), որը կազմել է Arton Capital վերլուծական ընկերությունը, բարելավվել է:
Պորտալի տվյալներով՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Վրաստանի քաղաքացիները կարող են 57 երկիր այցելել առանց մուտքի արտոնագրի, իսկ ևս 35 երկրում կարող են արտոնագիր ստանալ ժամանելուն պես:
Այդպիսով, Վրաստանի քաղաքացիների շարժունակության ինդեքսը գնահատվել է 92 միավորով, իսկ անհատական վարկանիշով երկիրը 47-րդ տեղում է:
Հայաստանը վարկանշային ցանկում զբաղեցրել է 135-րդ հորիզոնականը: Առանց մուտքի արտոնագրի ՀՀ քաղաքացիները կարող են այցելել 20 երկիր, 32 երկրում ատոնագիր կստանան ժամանելուն պես: Եվս 146 երկիր այցելելու համար մուտքի արտոնագիր է պետք: Մեր քաղաքացիների շարժունակության ինդեքսը գնահատվում է 52 միավոր:
Վարկանշային ցանկի առաջատարներն են Ճապոնիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը:
Ռուսաստանը աղյուսակում զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը, հարևան Ադրբեջանը՝ 123-րդ, Թուրքիան՝ 56-րդ, Իրանը՝ 194-րդ:
Աղբյուրը՝ tert.am