Լրահոս

04.04.2011 14:39


Տ. Խզմալյանի կարծիքով՝ ընտրությունները մատնոցախաղ են, որոնց մասնակցելն անիմաստ է

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Սարդարապատ» շարժման նախաձեռնողական խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն ասել է, որ մենք ապրում ենք բռնապետության օրոք։

Բռնապետությունները իշխանության գալիս են ոչ ընտրություններով և, բնականաբար, ընտրություններով չէ, որ վտարվում են իշխանությունից,–ընդգծել է նա։

Նրա կարծիքով՝ ընտրություններին մասնակցելու կոչ անող քաղաքական ուժերը կամ միամիտ են կամ մեղսակից են այն հանցանքին, որը կկատարվի հայ ժողովրդի դեմ՝ նրանց ծուղակի մեջ ներքաշելով, քանի որ բոլորովին կարևոր չէ՝ ինչպես են ընտրելու՝ մեջբերելով Ստալինի բանաձևը՝ «կարևոր չէ, թե ինչպես են քվեարկելու, կարևոր է, թե ինչպես են հաշվելու»։

Ընտրությունները, համեմատելով խաղասրահի հետ՝ Տ. Խզմալյանը, գտնում է, որ դրանք մատնոցախաղ են, որոնց մասնակցելն անիմաստ է։

–Մենք չենք մասնակցելու ընտրություններին,–նշել է նա՝ ավելացնելով, որ հայ ժողովուրդը ոչ թե ընտրություններով պետք է հասնի իշխանափոխության, այլ ճիշտ հակառակը՝ իշխանափոխության միջոցով հասնի արդար և ազատ ընտրությունների։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը