Լրահոս

04.04.2011 14:31


Ռ.Նազարյան. «Բնական գազի սակագնի վերջին փոփոխությունը պայմանավորված էր մի շարք գործոններով»

Ռ.Նազարյան. «Բնական գազի սակագնի վերջին փոփոխությունը պայմանավորված էր մի շարք գործոններով»

Ապրիլի 4-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ ԱԺ պատգամավորներ` Վ. Հովհաննիսյանի, Ա. Մինասյանի, Ա. Շահբազյանի, Հ. Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» թեմայով: Լսումներին մասնակցել են ինչպես ԱԺ պատգամավորներ, Էներգետիկայի նախարարը, ՏՄՊՊՀ-ի, ինչպես նաև ՀԿ ների ներկայացուցիչներ: Հիմնական զեկուցողներն էին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը և ՀՀ հանրային ծառայությւոնները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Վահան Հովհաննիսյանը, մասնավորապես ընդգծել է, որ հանձնաժողովի ստեղծումը կարևոր է ու անհրաժեշտ, քանի որ գոյություն ունեն մի շարք հարցադրումներ, որոնք այդպես էլ պատասխաններ չեն ստացել: Նա նշել է, որ բիզնեսն ու ֆիզիկական անձինք ՀՀ-ում տարբեր սակագներով են գազ ստանում, բայց, նրա կարծիքով, մեթոդաբաներոն ճիշտ չի դրանց մեջ միջինը հաշվել: Նա անդրադարձել է նաև գաԶի սակագներին, ասելով, որ ՀՀ-ն գազը սահմանին ստանում է 18 ԱՄՆ դոլարով, բայց երկրի ներսում այն հասնւմ է 360 դոլար, դրանից հանելով ԱԱՀ-ն, մարժան կազմում է 120 դոլար. -Մենք ուզում ենք հասկանալ՝ իսկապե՞ս այդ համակարգի պահպանման հետ կապված ծախսերն այնքան են, որ մարժան պետք է 120 լինի: Արդյո՞ք դա արդար է հաշվարկված,- ասել է Վահան Հովհաննիսյանն ու հավելել, որ իրենց ներկայացրած հարցապնդումներն ու փաստաթղթերը մեղադրական եզրակացություն չեն, ընդամենը հարց են, որի իրավունքը պատգամավորներն ունեն:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանըն ասել է, որ հանձնաժողովի կողմից հաստատված սակագները հիմնականում ցածր են եվրոպական երկրներում սպառողներին մատակարարվող գազի սակագների համեմատ: Նրա այս դիտարկմանը վերապահումով են մոտեցել ու արձագանքել մի շարք պատգամավորներ, մասնավորապես ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը, Ժառանգություն կուսակցությունից արմեն Մարտիրոսյանը և այլք: Նա ընդգծել է, որ բնական գազի սակագնի վերջին բարձրացումը` 2010թ. ապրիլին 1-ից պայմանավորված է եղել մի շարք գործոններով, մասնավորապես սահմանի վրա ՀՀ ներմուծվող բնական գազի գնի շուրջ 17 տոկոս բարձրացումով, ՀՀ-ում դրամ- դոլար փոխարժեքի բարձրացմամբ, բնական գազի սպառման ծավալների նվազմամբ և այլն: -Ինչ վերաբերում է մտահոգությանը, որ բնական գազի սակագինը բարձր է և բնակչությունը ստիպված կլինի օգտվել էներգիայի այլընտրանքային աղբյուրներից, ապա նշեմ, որ համաձայն հաշվարկների, գործող սակագնի պայմաններում բնական գազի սպառման շահավետությունը շուրջ երկու անգամ գերազանցում է էլեկտրոէներգիային.- ասել է Ռ.Նազարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը