Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ ԳուրգենՄարտիրոսյանը ներկայցնելով 2011թ. առաջին եռամսյակում արձանագրված գնաճը՝ ասել է, թե փետրվարի համեմատ մարտին գրանցվել է 0,8 % գնաճ:
–2011 թ. մարտին 2010 թ. մարտի համեմատ Հանրապետությունում գնաճը կազմել է 11,5%, այդ թվում, պարենայնի ապրանքների գները աճել են 17, 8 %։ Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին գնաճը կազմել է 5,2% Ամենացածր գնաճը գրանցվել է Գյումրիում, ամենաբարձրը` Եղեգնաձորում,–ասել է նա։
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն էլ հայտարարել է, որ եթե տարեկան կտրվածքով նայենք երեք ամսվա սղաճը, ապա կտեսնենք, որ այն կազմում է 10%։
–Տարածաշրջանում, եթե վերցնենք ԱՊՀ երկրներում, ապա ամենաբարձր սղաճը ունեն Հայաստանը (2,8%), Ղրղզստանը(2,7%) և Ռուսաստանը(2,6%)։ Ամենացածր սղաճը ունեն Ուկրաինան, Մոլդովան և Ադրբեջանում։ Ընդ որում հունվարին ամնացածր սղաճը գրանցվել էր Ադրբեջանում,–ասել է նա։
ԱՊՀ երկրներում ամենաբարձր սղաճն ունի Հայաստանը
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը ներկայցնելով 2011թ. առաջին եռամսյակում արձանագրված գնաճը՝ ասել է, թե փետրվարի համեմատ մարտին գրանցվել է 0,8 % գնաճ:

7or.am