Լրահոս

04.04.2011 13:50


Տիգրան Խզմալյան. «Երկրի հիմնական սպառնալիքը թույլ կառավարման համակարգն է»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն ասել է, թե մենք ազգովի չենք տեսնում, որ մեզ մոտ քաղաքական գարուն չի գալիս, ու մնացել ենք քաղաքական ձմռան մեջ.

Մենք մնացել ենք մարտի 1–ի լույս գիշերվա ընթացքում, և մարտի 2–ն ու քաղաքական գարունը ոչ մի կերպ չի սկսվում։

Ըստ բանախոսի՝ մեր երկրում տապալվում է կառավարման համակարգը։

Եթե դարեր շարունակ մեր ազգը գոյատևում էր որպես ազգ–ընտանիք, ապա արդյո՞ք մենք այժմ ապրում ենք ընտանեկան համերաշխությամբ, փոխադարձ հարգանքով։ Մենք այժմ ապրում ենք բոլորովին այլ սկզբունքներով։ Մարդիկ, ովքեր հավակնում են լինել այս ընտանիքի հայրեր, չեն կերակրում սեփական ընտանիքը, կեղեքում ու կողոպտում են սեփական ընտանիքի անդամներին,–նշել է Տ.Խզմալյանը՝ հավելելով, որ մենք վտանգում ենք հայկական պետականությունը։

Նրա խոսքերով՝ հայոց պետականության հիմնական սպառնալիքը ոչ թե դրսի ուժերն են՝ ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունները, թուրքական շրջափակումը, այլ մեր երկրի խայտառակ թույլ կառավարման համակարգը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը