Աշխարհ

07.07.2020 18:40


Կորոնավիրուսը կանխելու համար Թուրքիայում հարսանիքներին ոստիկաններ են ներկա լինելու

Կորոնավիրուսը կանխելու համար Թուրքիայում հարսանիքներին ոստիկաններ են ներկա լինելու

Թուրքիայի Գազիանթեփ (Այնթապ) նահանգը համարվում է կորոնավիրուսի համաճարակի կանխարգելմանն ուղղված կանոններն ամենաշատ ոտնահարող նահանգներից մեկը։

Վարակվածների թվի շատ բարձր ցուցանիշի պատճառով Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է, որ Գազիանթեփ նահանգում հատուկ միջոցառումներ են իրականացվելու։

Մասնավորապես որոշում է կայացվել, որ նահանգում բոլոր հարսանեկան արարողություններն ամբողջովին անցնելու են իրավապահ մարմինների մասնակցությամբ և ոստիկանական ուժերի վերահսկողության ներքո։

Այդ նպատակով առանձնացվել է ոստիկանական հատուկ խումբ՝ 229 հոգուց բաղկացած, որոնք հարսանիքների ընթացքում կհետևեն հակահամաճարակային կանոնների պահպանմանը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը