«Ամենից բարդը կնոջս հրաժեշտ տալն է»․ հրապարակվել է կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի՝ մահից առաջ գրած հրաժեշտի նամակը (լուսանկար)
Իտալացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն մահվանից առաջ թողել է իր մտերիմներին և ընկերներին ուղղված հրաժեշտի նամակ, որը լրատվամիջոցների ներկայությամբ հրապարակել է նրա ընկեր և փաստաբան Ջորջո Ասուման, գրում է gordonua.com կայքը։
Ասումայի խոսքով՝ կոմպոզիտորի ընտանիքի անդամներն այս տպագիր ուղերձը նրա մահից հետո են գտել։
Նամակը սկսվում է «Ես՝ Էնիո Մորիկոնես, մահացած եմ» արտահայտությամբ: Նամակում կոմպոզիտորը հիշատակում է բոլոր մտերիմ ընկերներին, հարազատներին և երեխաներին։
«Բոլոր իմ ընկերներին, որոնք միշտ կողքիս են եղել և նրանց, ովքեր հեռու են, հրաժեշտի ողջույն եմ փոխանցում»,-գրել է Մորիկոնեն՝ խնդրելով մարդկանց անհարմարություն չպատճառելու համար իր թաղումն առանց ավելորդ ցուցադրական շքեղության կազմակերպել։
«Ամենից բարդը կնոջս հրաժեշտ տալն է»,-խոստովանել է Մորիկոնեն։
Հայտնի է, որ Մարիա Թրավիայի հետ Մորիկոնեն 64 տարվա ամուսնական կյանք է կիսել՝ այդ ընթացքում ունենալով 4 երեխա։
Նախօրեին Իտալիայում 91 տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն։
Նշվում է, որ օրեր առաջ նա կոտրել էր ազդրը. կոտրվածքից առաջացած բարդացումների հետևանքով Մորիկոնեն մահացել է երկուշաբթի գիշերը՝ Հռոմի կլինիկաներից մեկում։
Մահվան վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն ներկայացվում։
Էնիո Մորիկոնեն ծնվել է Հռոմում, երաժիշտների ընտանիքում։ Որպես ստեղծագործող սկզբում հանդես է եկել գիշերային ակումբներում և հյուրանոցներում, ավելի ուշ սկսել է թատրոնում աշխատել։ 1950-ական թվականներին սկսել է ռադիոյի և հեռուստաընկերության համար հայտնի երգեր վերադաշնակել։ 1966-ական թվականներից արդեն սկսել է ֆիլմերի համար երաժշտություն գրել։
Մորիկոնեն առավել մեծ հայտնիություն է ձեռք բերել իր նախկին համադասարանցի Սերջո Լեոնի հետ «Սպագետտի վեստթերն» ֆիլմի վրա աշխատելու, իսկ ավելի ուշ Բեռնարդո Բերտոլուչիի,Պիեռ Պաոլո Պազոլինիի, Դարիո Արջենտոյի հետ համագործակցության շնորհիվ։
Մորիկոնեն երաժշտություն է գրել բազում իտալական և արտասահմանյան ֆիլմերի համար՝ համագործակցելով Ռոման Պոլանսկիի, Օլիվեր Սթոունի, Բրայան դե Պալմայի, Քվենտին Տարանտինոյի և այլ աստղերի հետ։ Մորիկոնեն երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի, 9 անգամ դարձել է իտալական «Դավիդ դի Դոնատելո» կինոփառատոնի դափնեկիր, երեք անգամ արժանացել է «Ոսկե գլոբուս», 6 անգամ՝ BAFTA մրցանակների։

Աղբյուրը՝ tert.am