Լրահոս

04.04.2011 13:16


Թունավորումներ

Ապրիլի 1-ին  ժամը 12.23-ին ահազանգ է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղա­փոխվել Երևան քա­ղաքի Մամիկոնյանց փողոցի 27Ա շենքի թիվ 40 բնակարանի բնակիչ 1971թ. ծնված Արթուր Դուրգարյանը: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

***

Ապրիլի 2-ին ժամը 19.19-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հիվանդանոցից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.10-ի սահմաններում  դեղորայքային թունավորման նախանշաններով իրենց մոտ է տեղափոխվել Աշտարակ քաղաքի բնակիչ 1980թ. ծնված Անահիտ  Մկրտչյանը: Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է բավարար:

***

Ապրիլի 3-ին ժամը 18.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ շմոլ գազի թունավորման կասկածով «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Նորքի թիվ 6ա տան բնակիչ 1970թ. ծնված Կարինե Հովհաննիսյանը:

Ըստ բժշկների տուժածի առողջական վիճակը բավարար է:

***

Նույն օրը ժամը 17.00-ին Երևան քաղաքի Ռոստոմյան փողոցի թիվ 70 հասցեից, շմոլ գազի թունավորումով, «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Սպիտակ քաղաքի բնակիչներ` 1991թ. ծնված Անուշ Խաչատրյանը և 1990թ. ծնված Վերգինա Ասատրյանը: Ըստ բժշկների՝ տուժածների առողջական վիճակը բավարար է:

Այս խորագրի վերջին նյութերը