Լրահոս

04.04.2011 13:01


Ռոման Ամոյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Գերմանիայի Դաշնության Դորտմունդ քաղաքում ընթացող Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում 55 կգ քաշային կարգում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Հատկանշական է, որ հայ ըմբիշը մրցասպարեզից դուրս թողնեց ադրբեջանցի երկու մարզիկների: Կիսեզարափակչում Ռոմանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Էդանիս Ազիզլիին (7:0, 6:0), իսկ եզրափակիչ գոտեմարտում պարտության մատնեց մեկ այլ ադրբեջանցու` Վուգար Ռահիմովին 1:0, 4:0), ով հանդես էր գալիս Ուկրաինայի դրոշի ներքո:

Ռոման Ամոյանը երկրորդ անգամ է նվաճում Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Այս խորագրի վերջին նյութերը