Հարցազրույց

07.07.2020 09:38


Փաշինյանը մի քայլանի կոմբինացիաների մարդ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Փաշինյանը մի քայլանի կոմբինացիաների մարդ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Անխուսափելի է. Հայաստանում ձևավորվելու է կորոնավիրուսի տարածումն ուսումնասիրող հանձնաժողով: Այսօր Հայաստանում հակավարակային գործընթացն ուղղակի տապալված է: 1 միլիոն բնակչությանը բաժին հասնող վարակակիրների թվով մենք աշխարհում 9-րդ տեղում ենք:

Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Պոլիտէկոնոմիա» կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Ըստ Երվանդ Բոզոյանի՝ Հայաստանում կարանտին որպես այդպիսին չի եղել, ի սկզբանե տապալվել է վիրուսի դեմ պայքարը. «Հայաստանը հումանիտար աղետի մեջ է, որը իշխանությունը հիմնավորում է, ասելով՝ սա մեր ժողովրդի բարքերից է գալիս»:

Երվանդ Բոզոյանի խոսքով՝ իշխանությունը կորցրել է կառավարման թելը. «Իշխանությունն այլևս խոստովանում է, որ կառավարում չի կարողանում իրականացնել, դրա համար էլ այս խնդիրը դնում են ժողովրդի վրա»:

Համեմատելով հարևան Վրաստանի ցուցանիշների հետ՝ Երվանդ Բոզոյանը նշել է. «Վրաստանի վարչապետ Գախարիան, պարզապես, առանց մեծ-մեծ խոսելու, առանց պոպուլիստական հայտարարությունների՝ լուռ քայլերի արդյունքում շատ ավեի բարվոք վիճակում է, քան Հայաստանը»:

Դիտարկմանը՝ այս խայտառակ թվերը հնարավո՞ր է հանգեցնեն դատական պրոցեսների հետ. «500-ից ավել մահացածներ կան, բնականաբար, քննություն է ընթանալու, որպեսզի պարզվեն հանգամանքները»:

Անդրադառնալով Հայաստանում զարգացող հակառուսական տրամադրություններին՝ քաղաքագետը նշել է. «Չէի ասի՝ կոնկրետ հակառուսական քայլեր են արվում, պարզապես այս իշխանությունը գաղափար չունի՝ Հայաստանի պետականության ուղենիշն ինչպես է զարգանում: Դրա համար էլ չի կարելի ասել, որ այս մարդիկ որևէ ուղենիշի ներկայացուցիչ են»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ այս իշխանությունը չի պատկերացնում՝ ինչ է իրենից ներկայացնում Ռուսաստանը. «Իշխանությունը չի հասկանում՝ ինչպիսի հարաբերություններ պետք է ունենալ Ռուսաստանի հետ, որպեսզի այդ երկրից վտանգներ չլինեն, բայց մաքսիմալ օգնություն շահենք»:

Երվանդ Բոզոյանը կտրականապես չի ընդունում այն տեսակետները, համաձայն որոնց՝ մի մասն ասում է՝ պետք է Ռուսաստանին սիրաշահել, մյուս մասն էլ՝ պետք է հպատակ չլինեն այդ երկրին. «Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է ամրացնի դաշնակցային հարաբերություները Ռուսաստանի հետ, որով մենք շատ ավելի ուժեղ կդառնանք»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը