Լրահոս

04.04.2011 11:40


«Արմենիա TV»–ից պնդում են՝ խնդիրը տեխնիկական էր

«Արմենիա TV»–ից պնդում են՝ խնդիրը տեխնիկական էր «Արմենա» հեռուստաընկերությունից պնդում են, որ երեկ Մոսկվայի Կրեմլի պետական պալատում տեղի ունեցած  «Տաշիր–2011» մրցանակաբաշխության ժամանակ եթերը հանկարծակի ընդհատվել է զուտ տեխնիկական խնդիրների պատճառով։ –Տեխնիկական խնդիր է եղել։ Մրցանակաբաշխության ժամանակ էլ հայտարարվեց, որ տեխնիկական ընդհատում է եղել,–«7օր»–ին ասել է «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Գագիկ Մկրտչյանը։ Նշենք, որ «Տաշիր–2011» մրցանակաբաշխության հեռարձակումն ընդհատվել է ճիշտ այն ժամանակ, երբ Գարիկ Մարտիրոսյանը սկսել է խոսել Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի հեռախոսազանգի մասին։ –Ուղղակի զուգադիպություն է եղել,–վստահեցրել է Գ. Մկրտչյանը։ 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը