Լրահոս

04.04.2011 11:07


Քադաֆիի երկու որդիները հանդես են գալիս Լիբիայում ժողովրդավարական բարեփոխումների օգտին

Քադաֆիի երկու որդիները հանդես են գալիս Լիբիայում ժողովրդավարական բարեփոխումների օգտին

«New York Times» թերթը, հղում անելով լիբիացի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդում է, որ Լիբիայի առջանորդ Մուամար Քադաֆիի երկու որդիները Լիբիայում ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու կողմնակից են։

Պարբերականի աղբյուրների տվյալների համաձայն՝ նման առաջարկով են հանդես եկել Սաիֆ ալ–Իսլամն ու Սաադի Քադաֆին։ Թերթում նշվում է նաև, որ նրանք երկուսն էլ ցանկանում են երկրում փոփոխությունների ուղղությամբ գնալ՝ առանց իրենց հոր մասնակցությամբ։

Ավելին, Քադաֆիի որդիների կարծիքով՝ ժողովրդավարական բարեփոխումները պետք է անցկացվեն Սաիֆ ալ–Իսլամի ղեկավարությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը