Լրահոս

04.04.2011 10:51


ԱՄՆ փորձագետ.«Կովկասում հակամարտությունների սկիզբը դրվել է դեռևս Իոսիֆ Ստալինի ժամանկաներից»

Ամերկիացի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Ջոնաթան Մայները իր «Sharon Forks Library» դասախոսությամբ, մեկնաբանելով Կովկասի հակամարտությունները ասել է, թե բոլոր այդ հակամարտությունները ժողովրդավարության պակասի հետևանքով են, քանի որ  ժողովրդավարական երկրները միմյանց հետ չեն պատերազմում։

Քաղաքագետի խոսքերով՝ Կովկասում հակամարտությունների սկիզբը դրվել է դեռևս Իոսիֆ Ստալինի ժամանկաներից, երբ ԽՍՀՄ–ի սահմաները գծվեցին այնպես, որ  անկախացումից հետո հակամարտություններն անխուսափելի պետք է լինեին։

Ջոնաթան Մայների կարծիքով՝ Ստալինը տարբեր էթնիկ խմբերն ընդգրկել է միևնույն տարածքային սահմանի մեջ, որպեսզի նրանք միմյանց հետ հակամարտելով միասնական չպայքարեն խորդհրդային իշխանության դեմ։

Սա դանդաղ գործող ռումբի ազդեցություն է ունեցել և Խարհրդային միության փլուզումից հետո Կովկասում միանգամից մի քանի հակամարտություն ծագեցին՝ ԼՂ հիմնահարցը, Աբխազիա–Հարավային Օսիա և Չեչնիայի հակամարդությունը։

Ինչպես ընդգծում է քաղաքագետը,  ԼՂ և Աբխազիա–Հարավային Օսիա հակամարտությունների դեպքում գերտերությունները սեփական շահերից ելնելով են անցել հակամարտող այս կամ այն երկրի կողմը։

Ջոնաթան Մայները համոզմունք է հայտնել, որ ԼՂ հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված դրությանը նպաստել են Ռուսաստանն ու  Թուրքիան։

Այս խորագրի վերջին նյութերը