Նեյմարը պայմանավորվել է «Պարի Սեն-Ժերմենի» հետ «Բարսելոնա» վերադառնալու հարցում
«Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Նեյմարըդեռ ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»:Տրանսֆերը կարող է իրականացվել ամռանը: Նեյմարը պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՍԺ-ի հետ, որ իրեն բաց կթողնեն, եթե «Բարսելոնան» կրկին առաջարկ անի: Այս մասին հաղորդում է As-ը:
Փարիզյան ակումբն էլ իր հերթին Նեյմարից պահանջել է առավելագույն նվիրում մինչև մրցաշրջանի փաստացի ավարտը: Օգոստոսին ՊՍԺ-ն կխաղա Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆում:
Տրանսֆերը ձեռնտու կլինի փարիզցիներին, քանի որ Նեյմարը չի ցանկանում նորացնել պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2022 թվականը, և այս կերպ ակումբը կկարողանա վերադարձնել վճարված 222 միլիոն եվրոյի մի մասը: Հնարավոր գործարքի գումարը գնահատվում է 170 միլիոն եվրո: Դա կարող է կրճատվել, եթե «Բարսելոնան» թույլ տա իր ֆուտբոլիստներից մեկին ներգրավվել տրանսֆերային գործարքին՝ մասնավորապես Անտուան Գրիզմանին կամ Ուսման Դեմբելեին:
Նեյմարը պայմանավորվել է «Պարի Սեն-Ժերմենի» հետ «Բարսելոնա» վերադառնալու հարցում
«Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Նեյմարը դեռ ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»: Տրանսֆերը կարող է իրականացվել ամռանը: Նեյմարը պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՍԺ-ի հետ, որ իրեն բաց կթողնեն, եթե «Բարսելոնան» կրկին առաջարկ անի: Այս մասին հաղորդում է As-ը:
Փարիզյան ակումբն էլ իր հերթին Նեյմարից պահանջել է առավելագույն նվիրում մինչև մրցաշրջանի փաստացի ավարտը: Օգոստոսին ՊՍԺ-ն կխաղա Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆում:
Տրանսֆերը ձեռնտու կլինի փարիզցիներին, քանի որ Նեյմարը չի ցանկանում նորացնել պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2022 թվականը, և այս կերպ ակումբը կկարողանա վերադարձնել վճարված 222 միլիոն եվրոյի մի մասը: Հնարավոր գործարքի գումարը գնահատվում է 170 միլիոն եվրո: Դա կարող է կրճատվել, եթե «Բարսելոնան» թույլ տա իր ֆուտբոլիստներից մեկին ներգրավվել տրանսֆերային գործարքին՝ մասնավորապես Անտուան Գրիզմանին կամ Ուսման Դեմբելեին:
Աղբյուրը՝ proffootball.am