Աշխարհ

06.07.2020 13:09


Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք

Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 953 դեպք: Ապաքինվել է ևս երկու պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 830:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3828 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 192-ը:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը