ԱՀԿ-ն հետաքրքրվել Է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութով
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետաքրքրվում Է կորոնավիրուսի ռուսաստանյան պատվաստանյութով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը:
«Մենք տեղյակ ենք, որ անցկացվում են ավիֆավիրի (կորոնավիրուսի դեմ պատրաստուկի) փորձարկումներ: Անցնում են դեղամիջոցի երկու կամ երեք թեստ, այնպես որ մենք սպասում ենք արդյունքներին: Սակայն, բացի դրանից, մենք նույնպես շահագրգռված ենք ռուսաստանյան պատվաստանյութով»,-ասել Է նա:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունն արդեն հավանություն Է տվել COVID-19-ի բուժման համար երկու պատրաստուկի՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի և «ԽիմՌար» ընկերությունների խմբի արտադրության «Ավիֆավիր»-ին, ինչպես նաև «Արեպլիվիր»-ին, որի արտադրությամբ զբաղվում Է «Պրոմոմեդ» ընկերությունը:
Սվամինաթանը հիշեցրել Է, որ ԱՀԿ-ն ունի «Համերաշխության թեստերի» ծրագիր, որն ուղղված Է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութերի և պատրաստուկների վերաբերյալ տվյալների փոխանակմանը: Նա նաև հույս Է հայտնել, որ ռուսաստանցի գիտնականները կհամաձայնեն համագործակցել: Այժմ Ռուսաստանը «Համերաշխության թեստերին» չի մասնակցում: Գործակալության տվյալներով՝ ծրագրին չեն միացել նաև ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը և Ֆրանսիան:
«Պատրաստուկի մատակարարումները հունիսին իրականացվել են ամբողջ Ռուսաստանի 35 շրջաններ, ինչպես նաև Բելառուսի Հանրապետություն: Առաջիկայում «Ավիֆավիր»-ի մատակարարումները նաև կիրականացվեն Ղազախստանի Հանրապետություն, ինչի մասին արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Մեկ ամսվա ընթացքում կարտադրվի ևս 100 հազար կուրսից ավելի»,-նշել են հիմնադրամում: Բացի այդ, բանակցություններ են անցկացվում «Ավիֆավիր»-ի մատակարարումների վերաբերյալ Լատինական Ամերիկայի մի շարք պետություններ: Նաև իրենց հետաքրքրությունն են հայտնում ԱՊՀ-ի ու Մերձավոր Արևելքի, ինչպես նաև աշխարհի մյուս տարածաշրջանների երկրները: