«Ինձ քար է պետք»․ հայ խոհարարուհին եթերում տոլմա պատրաստելով զարմացրել է ամերիկացիներին (լուսանկար)
Ամերիկացի հանդիսատեսը տարօրինակ շատ բաներ է տեսել հայտնի շոուի շրջանակում, սակայն հայուհի Լուիզա Շարամատյանին հաջողվել է նույնիսկ նրանց զարմացնել։ «Ամերիկայի վատագույն խոհարար» նախագծի շրջանակում Շարամատյանը խնդրել է իր համար քար բերել խոհանոց։ Ասել է՝ քարն անհրաժեշտ է տոլմա եփելու համար։
բ,-ասել է աղջիկը եթերում։
Foodsided պարբերականի հետ զրույցում Շարամատյանը խոստովանել է, որ հայկական խոհանոցի համար տոլման ավելին է, քան պարզապես ուտելիք։
«Խոհանոցը մեր մշակույթի մեջ առանձնահատուկ դերակատարություն ունի։ Այն միավորում է բոլորիս»,-ասել է Լուիզան ու հույս հայտնել, որ իր շնորհիվ ծրագրի հանդիսատեսը կհետաքրքրվի հայկական ազգային ուտեստներով։
Տոլմայից բացի նա խորհուրդ է տվել հանդիսատեսին հարիսա եփել, իսկ որպես աղանդեր՝ գաթա սարքել։
Աղջիկն առաջին անգամ չէ, որ մասնակցում է նման շոուի։ Նախորդ տարի նա մասնակցել է «Ամերիկայի վատագույն հացթուխ» շոուին, որի շրջանակում գաթա է թխել։
Լուիզան ասել է, որ շատ բան է սովորում շեֆ-խոհարար ու շոուի հաղորդավար Ալեքս Գուարնաշելիից։
«Գնա, համտեսիր ուտելիքն ու մի թերագնահատիր աղը։ Ես միշտ կհիշեմ Ալեքսի այս խոհարարական խորհուրդները։ Դրանք անհրաժեշտ են ցանկացած խոհարարի»,-ասել է Շարամատյանը։
Լուիզան պարբերականի հետ զրույցում պատմել է, որ մորից ու տատից է սովորել հայկական ուտեստներ պատրաստելը։
Նշենք՝ «Ամերիկայի վատագույն խոհարարը» շոու է, որի շրջանակում նորաթուխ խոհարարները սովորում են խոհարարական գլուխգործոցներ պատրաստել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am