Աշխարհ

06.07.2020 10:33


Չինաստանում համաճարակաբանական վտանգի երրորդ աստիճան է հայտարարվել բնակիչներից մեկի մոտ բուբոնային ժանտախտի հայտնաբերման պատճառով. РИА Новости

Չինաստանում համաճարակաբանական վտանգի երրորդ աստիճան է հայտարարվել բնակիչներից մեկի մոտ բուբոնային ժանտախտի հայտնաբերման պատճառով. РИА Новости

Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում բնկավող հովիվի մոտ բուբոնային ժանտախտ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Բայան Նուր քաղաքի առողջապահության հանձնաժողովին:

«Տղամարդը նախքան հիվանդանալը եղել է բուբոնային ժանտախտի համաճարակաբանական օջախում: Այժմ հիվանդը մեկուսացված բուժում է ստանում, նրա վիճակը գնահատվում է որպես կայուն»,-հայտնել են հանձնաժողովից:

Նրան բուբոնային ժանտախտի կասկածով հոսպիտալացրել էին նախօրեին: Դրանից հետո Բայան Նուր քաղաքի վարչական միավոր հանդիսացող Ուրադ Չժունցիում համաճարակաբանանական նախազգուշացման երրորդ աստիճան են հայտարարել:

Իշխանությունների խոսքով՝ քաղաքում հիվանդության տարածման վտանգ կա բնակչության շրջանում, խորհուրդ չի տրվում վայրի կենդանիների որս անել:

Բացի այդ, նշվում է, որ երկու մարդ բուբոնային ժանտախտով հիվանդացել է Ալթայի Հանրապետության հետ սահմանային Մոնղոլիայի շրջանում:

Բուբոնային ժանտախտը տարածվում է արջամկների ցեղին պատկանող կաթնասունների միջոցով, որոնց տեղի բնակիչները, չնայած գործող արգելքին, օգտագործում են սննդակարգում:

Այս խորագրի վերջին նյութերը