Լրահոս

04.07.2020 13:37


Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայուհի Անուշ Թորանյանին նշանակել է փոխքաղաքապետ

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայուհի Անուշ Թորանյանին նշանակել է փոխքաղաքապետ

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայուհի Անուշ Թորանյանին նշանակել է Փարիզի փոխքաղաքապետ։ Այս մասին «Արմենպրես»-ը հաղորդում է՝ վկայակոչելով Փարիզի քաղաքապետարանի պաշտոնական կայքը: Իդալգոյի կաբինետում 37 փոխքաղաքապետ է լինելու, Անուշ Թորանյանը նրանցից մեկն է՝ համայնքային կյանքի, քաղաքացիների մասնակցության և հանրային քննարկումների գծով: Սա Փարիզի քաղաքապետարանում հայի կողմից երբևէ ստանձնած բարձրաստիճան պաշտոնն է:

Թորանյանը ծնվել է Ֆրանսիայում, 1991 թվականին: Նա Իդալգոյի համախոհն է: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի 15 -րդ վարչական շրջանի ղեկավար՝ հաղթելով թուրք մրցակցուհուն: Սակայն պարզ դարձավ, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Այս խորագրի վերջին նյութերը