Աշխարհ

04.07.2020 12:57


Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսային հիվանդության 946 դեպք:

Ապաքինվել է ևս 4 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 825:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3310 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 203-ը:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը