Կրակել է ոստիկանության Կապանի վարչական շենքի ուղղությամբ
Մարտի 30-ին, ժամը 11.20-ին, Կապան քաղաքի բնակիչ, 1928 թ. ծնված Աշոտ Օհանջանյանը ապօրինի պահվող, 16 մմ տրամաչափի, ողորկափող, մեկփողանի հրացանից կրակոց է արձակել ոստիկանության Կապանի վարչական շենքի ուղղությամբ` վնասելով երկրորդ հարկի պատուհանի ապակին:
Անմիջապես վրա հասած ոստիկանները կանխել են նրա հետագա գործողությունները:
Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող, ոչ համարժեք պահվածք դրսևորող Օհանջանյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, որտեղ բացատրություն է տվել, թե որևէ մեկին սպանելու կամ վնասվածք պատճառելու մտադրություն չի ունեցել:
Աշոտ Օհանջանյանը տեղափոխվել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, որտեղ նրա մոտ ախտորոշվել է «անձի զգայուն-պարանոյալ խանգարում» հիվանդություն: Նա ներկայումս ստացիոնար բուժման մեջ է
Ա. Օհանջանյանի հոգեկան վիճակը պարզելու համար նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն: