Twitter-ը կոդերից հեռացնում Է «տեր», «ստրուկ» և «սև ցուցակ» տերմինները
Twitter սոցիալական ցանցն իր ծրագրային կոդերից հեռացնում Է «տեր», «ստրուկ» և «սև ցուցակ» տերմինները և դրանք փոխարինելու Է ավելի «ինկլյուզիվ» բառերով: «Ինկլյուզիվ լեզուն վճռական դեր Է խաղում այն միջավայրի ստեղծման համար, որում մենք գտնվում ենք:
Twitter-ի լեզուն, որը մենք օգտագործել ենք մեր կոդերում, չի արտացոլում մեր արժեքները որպես ընկերություն և չի ներկայացնում այն մարդկանց, որոնց համար մենք աշխատում ենք: Մենք ցանկանում ենք փոխել դա»,-ասվում Է Twitter-ում զետեղված սոցցանցի հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այսպես, «սև ցուցակ» տերմինը կփոխարինվի «մերժումների ցուցակով», «տեր» բառը փոխվի՝ «առաջնորդի», իսկ «ստրուկ» տերմինին կփոխարինի «հետևորդը»:
«Խոսքը ոչ միայն անգլերեն տերմինների կամ կոդերի մասին Է: Բառերը կարևոր են նաև մեր հանդիպումների, մեր խոսակցությունների և փաստաթղթերի համար, որոնք մենք ստեղծում ենք: Մենք գիտենք, որ սպասվում Է Էլ ավելի շատ աշխատանք, բայց մենք ձգտում ենք կատարել այն, ինչը պետք Է կատարենք»,-ասվում Է հայտարարության մեջ: Ընկերության հաղորդագրության համաձայն, նաև արգելքի տակ են հայտնվել այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «սպիտակ ցուցակը», «աշխատունակության ստուգումը», «ֆիկտիվ նշանակությունը», ինչպես նաև այն դերանունները, որոնք մատնանշում են գենդերային պատկանելությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: