Լրահոս

02.04.2011 12:41


Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել 11,8 հազ–ի

Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել 11,8 հազ–ի

«Կիոդո» գործակալությունը, հղում անելով Ճապոնիայի ոստիկանության գլխավոր ազգային վարչության տվյալներին, հաղորդում է, թե ավերիչ երկրաշարժի ու ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 11 800–ի։

«ՌԻԱ նովոստի»–ն հայտնում է, որ անհետ կորած է համարվում 15 540 մարդ։

Հիշեցնենք, որ Ճապոնիայի պատմության մեջ ամենաուժեղ՝ 9,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 11–ին Միյագի ափամերձ շրջանում՝ Տոկիոյից 373 կմ հյուսիս–արևելք, և առաջացրել էր ավելի քան 10 մետր բարձրությամբ ցունամի։ Երկրաշարժից հետո «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ–ում վթարների շարք է գրանցվել սառեցման համակարգը շարքից դուրս գալու պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը