Վազգեն Խաչիկյանը հիվանդանոցում է. նրա կինը հերքում է թունավորման մասին լուրերը
ՀՀԿ խորհրդի անդամ, սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը Էրեբունի բժշկական կենտրոնում է: Խաչիկյանի եղբայրը` Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, ինչպես նաև Վազգեն Խաչիկյանի կինը՝ Լիլիթ Ասատրյանը, ասել են, որ նա ճնշման տատանումներ է ունեցել, ինչն ըստ բժիշկների՝ նյարդային լարվածության և եղանակի կտրուկ փոփոխությունների հետևանք է:
Լ. Ասատրյանը հերքել է Վանաձորում շրջանառվող այն լուրերը, թե իր ամուսնուն թունավորել են։ Համաձայն այդ լուրերի՝ Վազգեն Խաչիկյանը ինչ-որ անձի հետ ճաշելիս է եղել Վանաձորի «Էլկանի» ռեստորանում, երբ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Դրանից անմիջապես հետո այդ անձնավորությունն անհետացել է։ Լ. Ասատրյանը հաստատել է, որ Վազգեն Խաչիկյանն իրոք ռեստորանում է եղել, սակայն ընդգծել է, թե նա այնտեղ ոչինչ չի կերել։
Հիշեցնենք, որ վերջերս Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները պարզել էին, որ Վազգեն Խաչիկյանի պաշտոնավարման տարիներին Սոցիալական ապահովության պետական ծառայությունում բազմաթիվ չարաշահումներ են եղել: Ավելի վաղ Խաչիկյանը պաշտոնանկ էր արվել:

7or.am