ԼՂՀ վարչապետը հանդիպել է հայաստանցի ուսանողների հետ
Ապրիլի 1-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը կառավարությունում հանդիպել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի մի մեծ խումբ ուսանողների հետ: Ողջունելով հյուրերի նախաձեռնությունը` անմիջականորեն ծանոթանալ արցախյան ներկա իրողություններին, Ա.Հարությունյանը ներկաներին հորդորեց առավել պարբերական դարձնել ԼՂՀ այցելությունները, ինչը լավագույն միջոց կծառայի ինչպես ակտիվ համագործակցության, նույնպես և հասարակական տրամադրությունները առողջ ու կենսունակ հունի մեջ պահելու համար: Ի պատասխան ուսանողների բազմաբնույթ հարցերի, ԼՂՀ կառավարության ղեկավարը անդրադարձել է Արցախի տնտեսական ասպարեզում իրականացվող ծրագրերին, մասնավորապես մանրամասնել գյուղատնտեսության հետագա զարգացման խնդիրները: Վարչապետը խոսել է երիտասարդական հիմնախնդիրների, բանակի մարտունակության, ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի մասին: «Մեր ապագա անելիքները պետք է ուղղորդել միասնական Հայաստանի կերտմանը»` շեշտել է Ա.Հարությունյանը:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն