Լրահոս

02.04.2011 11:39


Լիբիայի ապստամբները զենք գնելու նպատակով նավթ կվաճառեն Քաթարին

Լիբիայի ապստամբները զենք գնելու նպատակով նավթ կվաճառեն Քաթարին

Լիբիացի ապստամբները Քաթարի հետ նավթ վաճառելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ ստացված միջոցներով նրանք մտադիր են զենք ու սարքավորումներ գնել Մուամար Քադաֆիի զորքերի դեմ պայքարի համար։

Լիբիացի հայտնի ընդդիմադիր Ալի Թարխունին, ում ապստամբների կողմից ստեղծված Լիբիայի ազգային խորհրդը նշանակել է ֆինանսների ու առևտրի հարցերով կոմիտեի ղեկավար, հաղորդել է, թե Քաթարը պատրաստ է նավթ գնել։ Նրա խոսքերով՝ խնդիրը միայն այն է, թե ինչպես նավթը դուրս բերել պատերազմի մեջ գտնվող երկրից։

Քաթարի իշխանությունները, ինչպես նաև «Qatar Petroleum» ընկերության ներկայացուցիչները, այս տեղեկությունը դեռևս չեն մեկնաբանել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը