Լրահոս

02.04.2011 11:31


Կարինե Աճեմյանը հերքում է Սփյուռքի նախարար նշանակվելու մասին լուրերը

Կարինե Աճեմյանը հերքում է Սփյուռքի նախարար նշանակվելու մասին լուրերը

Այսօր մամուլում լուրեր են տարածվել, թե ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պաշտոնանկ են արվելու, և Մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվելու է ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը, իսկ Հրանուշ Հակոբյանին փոխարինելու է ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը:

«7օր»–ի հետ զրույցում, սակայն, Կարինե Աճեմյանը հերքել է այս լուրերը։

–Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին։ Ընդհանրապես այդպիսի խոսակցություն չի եղել։ Չի կարելի այդ տեսակ լուրեր տարածել։ Անհարմար է ուղղակի։ Ընդհանրապես այդ հարցը չի կարող քննարկվել նույնիսկ։ Իմ և տիկին Հրանուշի հարաբերությունները շատ նորմալ են, ես ինձ որպես պատգամավոր շատ լավ եմ զգում և այս տեսակ հարցերի ընդհանրապես չեմ ուզում անդրադառնալ, որովհետև դրանք ընդամենը չգիտեմ որտեղից հայտնված լուրեր են,–վրդովված ասել է Կ. Աճեմյանը։

Հեղինե Բիշարյանի հետ կապ հաստատել «7օր»–ին չի հաջողվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը