Վրաստանում դիմորդը քննության ընթացքում կկարողանա հանել դիմակը
Դիմորդը կկարողանա դիմակը հանել քննության ընթացքում, իսկ որոշակի պայմաններում հնարավոր կլինի միացնել օդորակիչը։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
«Ինչպես գիտեք, ազգային քննությունները կսկսվեն հուլիսի 6-ին և կտևեն մինչև հուլիսի 25-ը: Հարցն անհանգստացնում է ինչպես դիմորդներին, այնպես էլ նրանց ծնողներին, այսօր առավոտյան մենք հանդիպում ունեցանք ինչպես մեր առողջապահության ոլորտի ներկայացուցիչների, այնպես էլ համաճարակաբանների և առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ: Որոշումները, որոնք մենք կարող ենք այսօր կայացնել, իսկ հետո չեղյալ համարել, հետևյալն են. քանի որ կրթության նախարարությունը տեխնիկապես բավականին լավ պատրաստված է քննություններին, դիմորդը, ով նախ պետք է դիմակով գա քննության վայր, նստի նստարանին, որտեղ կլինի ախտահանիչ գորգ, քննության ընթացքում կկարողանա հանել դիմակը, քանի որ այնտեղ հեռավորությունը պահպանված կլինի: Իհարկե, պատուհանները պետք է բաց լինեն ամենուր: Եթե քննասենյակում ջերմաստիճանը հասնի 30 աստիճանի, հնարավոր կլինի միացնել օդորակիչները»,-ասել է Գախարիան:
Նրա խոսքով՝ քննության ընթացքում դիմորդների համար կապահովվի հարմարավետ միջավայր:
«Մենք ստացել ենք այս հանձնարարականները Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Իրականում մենք հնարավորինս հարմարավետ պայմաններ կստեղծենք մեր դիմորդների համար, որպեսզի նրանք հնարավորինս արտահայտեն իրենց գիտելիքներն, արդյունավետ և հաջողությամբ հանձնեն քննությունները, այնուհետև շարունակեն ուսումը բուհերում»,-հայտարարել է Գախարիան: