Աշխարհ

02.07.2020 13:56


Ռուսաստանն սկսել Է դեղամիջոց արտահանել կորոնավիրուսի բուժման համար

Ռուսաստանն սկսել Է դեղամիջոց արտահանել կորոնավիրուսի բուժման համար

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) և «ԽիմՌար» ընկերությունների խումբն սկսել են կորոնավիրուսի բուժման համար «Ավիֆավիր» պատրաստուկը մատակարարել արտահանման համար. հունիսին այն արդեն ուղարկվել Է Բելառուս, մոտ ժամանակներս սպասվում են մատակարարումները Ղազախստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

«ՌՈւՆՀ-ն և «ԽիմՌար» ընկերությունների խումբը հայտարարում են հունիսին կորոնավիրուսի բուժման համար ռուսական «Ավիֆավիր» պատրաստուկի առաջին 100 հազար կուրսի արտադրության մասին, ինչն զգալիորեն գերազանցում Է 60 հազար կուրսի մակարդակով արտադրության սկզբնական պլանը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

«Պատրաստուկի մատակարարումները հունիսին իրականացվել են ամբողջ Ռուսաստանի 35 շրջաններ, ինչպես նաև Բելառուսի Հանրապետություն: Առաջիկայում «Ավիֆավիր»-ի մատակարարումները նաև կիրականացվեն Ղազախստանի Հանրապետություն, ինչի մասին արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Մեկ ամսվա ընթացքում կարտադրվի ևս 100 հազար կուրսից ավելի»,-նշել են հիմնադրամում:

Բացի այդ, բանակցություններ են անցկացվում «Ավիֆավիր»-ի մատակարարումների վերաբերյալ Լատինական Ամերիկայի մի շարք պետություններ: Նաև իրենց հետաքրքրությունն են հայտնում ԱՊՀ-ի ու Մերձավոր Արևելքի, ինչպես նաև աշխարհի մյուս տարածաշրջանների երկրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը