Լրահոս

02.04.2011 10:52


Պենելոպա Կրուզը Հոլիվուդի Փառքի պուրակում արդեն սեփական աստղն ունի

Պենելոպա Կրուզը Հոլիվուդի Փառքի պուրակում արդեն սեփական աստղն ունի

Ինչպես տեղեկացնում է «BBC»–ն, Հոլիվուդի Փառքի պուրակում հայտնվել է Պենելոպա Կրուզի աստղը։

Պենելոպա Կրուզն առաջին իսպանացի դերասանն է, ով  Լոս–Անջելեսում գտնվող Փառքի պուրակում տեղադրվող աստղի է արժանացել։

Աստղի տեղադրաման հանդիսավոր արարողության ժամանակ նա շնորհակալություն է հայտնել իր ծնողներին, եղբորը՝ Էդուարդին, քրոջը՝ Մոնիկային, ամուսնուն՝ Խավիեր Բարդեմային և որդուն՝ Լեոնարդոյին այն բանի համար, որ նրանք ամեն օր իրեն «երջանիկ են դարձնում»։

2009թ. Պենելոպա Կրուզը ռեժիսոր Վուդի Ալենի «Վիկի Քրիստինա  Բարսելոնա» ֆիլմում երկրորդ պլանի կանացի ամենալավ դերակատարման համար արժանացել է «Օսկար» մրցանակի։

Դերասանուհուն հաջողությունը ժպտաց, երբ սկսեց համագործակցել ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը