Մոնղոլիայի իշխանությունները վերջին օրը ժանտխատով հիվանդանալու երկու դեպք են արձանագրել երկրի արևմտյան մասում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 2-ին այդ մասին հաղորդել է Montsame գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ բռնկումը տեղի Է ունեցել Խվոդ այմակում (վարչա-տարածքային միավոր՝ համարժեք նահանգին – ծանոթ. խմբ.): Մեկի մոտ հիվադնության թոքային ձևն Է:
Այմակի տարածքում կարանտին Է սահմանված, ավտոտրանսպորտի մուտքը տարածաշրջան, ինչպես նաև ելքը ժամանակավորապես դադարեցված են: Տեղի համաճարակաբանական ծառայությունը ձեռնամուխ Է եղել ստուգման՝ ժանտախտով հիվանդանալու հնարավոր լրացուցիչ դեպքերի հայտնաբերման և դրա տարածման ռիսկի կանխարգելման նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Մոնղոլիայում ժանտախտի բռնկում է արձանագրվել