Աշխարհ

02.07.2020 13:34


«Մեր առողջապահական համակարգը դիմացավ, բայց մենք չենք նվազեցնի կորոնավիրուսի դեմ պայքարի աստիճանը, թեև այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ հաղթել ենք». Լուկաշենկո (լուսանկար)

«Մեր առողջապահական համակարգը դիմացավ, բայց մենք չենք նվազեցնի կորոնավիրուսի դեմ պայքարի աստիճանը, թեև այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ հաղթել ենք». Լուկաշենկո (լուսանկար)

Բելառուսի առողջապահական համակարգը դիմակայեց կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, պետական պարգևների հանձնման ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է «Բելտա» գործակալությունը:

Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսը ցուցաբերել է «քաղաքական ողջախոհություն և ժողովրդական իմաստություն»։

«Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում բժիշկներն են հայտնվել։ Մեր առողջապահական համակարգը դիմացավ, բայց մենք չենք նվազեցնի պայքարի աստիճանը, թեև այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ հաղթել ենք։ Կորոնավիրուսի դեմ պայքարում վերջնական հաղթանակից հետո մենք անպայման առաձին կհանդիպենք մեր բժիշկների հետ, որոնք այսօր դեռևս իրենց պարտքն են կատարում»,-ասել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ Բելառուսում կորոնավիրուսի համավարակի պատճառով արտակարգ դրություն չի մտցվել։ Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ իրավիճակը վերահսկողության տակ է։ Հունիսից երկրում նկատվում է կորոնավիրուսով հիվանդների թվի նվազում։ Վերջին տվյալներով՝ երկրում արձանագրվել է վարակի 62 424 դեպք, որոնցից 306-ը՝ վերջին օրվա ընթացքում։ Ապաքինվել է 47 533 մարդ, մահացել է 398-ը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը