Լրահոս

02.04.2011 10:50


Հայկ Բալանյան. «Վարչապետը պետք է թատերականն ընդունվեր»

Հայկ Բալանյան. «Վարչապետը պետք է թատերականն ընդունվեր»

–Հայաստանը տարածաշրջանային սեքս ծառայությունների կենրտոն է դարձել պարսիկների, թուրքերի համար,–անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարություններին, թե Հայաստանը մի շարք ոլորտներում տարածաշրջանային կենտրոն է դառնալու՝ «7օր»–ին ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը։

–Այդ մի բանն իրեն հաջողվել է։ Պարսիկները գալիս են այստեղ հարբելու և այդ գործով զբաղվելու։ Դա հենց այն է, ինչ–որ Տիգրան Սարգսյանը պետք է հաջողացներ, ուրիշ բան չէր կարող հաջողացնել այս վարչակարգի օրոք։ Այս մարդիկ միայն սաունա, ռեստորան, քյաբաբնոց, խորովածնոց են հասկանում։ Իրենք չգիտեն՝ ինչ են բարձր տեխնոլոգիաներ, ինժեների նկատմամբ հարգանք, կթության հանդեպ հարգանք։ Այս մարդիկ պարզ բիզնեսներն են ընդունակ անել, ինչն էլ և անում են։

Ինչ վերաբերում է վարչապետի կողմից բարձր տեխնոլոգիաների, սիլիկոնային հովիտների մասին շարունակ խոսելուն՝ Հ. Բալանյանն ընդգծել է.

–Ինքը պետք է թատերական ընդունվեր, ոչ թե տնտեսագետ դառնար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը