Լրահոս

02.04.2011 10:32


ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը արտակարգ հանդիպում է հրավիրել

Այսօր գիշերը ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը արտակարգ հանդիպում է հրավիրել՝ կապված աֆղանական Մազարի–Շարիֆ քաղաքում ՄԱԿ–ի առաքելության խմբի վրա կատարված հարձակման հետ։ Այս մասին հայտնում է «Sky News» հեռուստաալիքը։

Նախատեսվու՞մ է արդյոք Աֆղանստանի իրավիճակի վերաբերյալ բանաձևի ընդունում, թե՞ ոչ՝ առայժմ հայտնի չէ։

Միևնույն ժամանակ աֆղանական ոստիկանությունը ձերբակալել է հարձակումն իրականացնող ենթադրյալ կազմակերպչին ու կատարվածի հետ առնչվող ևս 20 մարդու։

Հիշեցնենք, որ հարձակման հետևանքով զոհվել է ամենաքիչը 20 մարդ, այդ թվում՝ ՄԱԿ–ի 7 աշխատակից՝ չորս պահակ Նեպալից, կին օդաչու Նորվեգիայից, Շվեդիայի մի քաղացի և ևս մեկ հոգի, ում քաղաքացիության մասին չի հաղորդվում։ Որոշ տվյալների համաձայն՝ ամենաքիչը երկու հոգի էլ գլխատվել է։

Մազարի–Շարիֆում և Աֆղանստանի այլ քաղաքներում կայացած ուրբաթօրյա գործողությունը հրահրվել էր Ղուրանն այրելով։ Դա տեղի էր ունեցել մարտի 20–ին, երբ ֆլորիդացի ավետարանչական հովվապետ Ուեյն Սապը, իր գործընկեր Թերի Ջոնսի ղեկավարությամբ, մուսուլմանների սուրբ գրքի վրա հանպատրաստից դատավարություն էր կազմակերպել, նրան «մահապատժի» էր դատապարտել, ապա այրել։

Այս խորագրի վերջին նյութերը