Քադաֆին մերժել է ապստամբների հետ հաշտվելու առաջարկը
Ինչպես հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը, Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին մերժել է ապստամբների հետ հաշտվելու վերաբերյալ առաջարկը։
Ինչպես հաղորդել է կառավարության ներկայացուցիչը, ապստամբները ոչ թե հաշտություն են առաջարկում, այլ անիրականանալի պահանջներ են դնում։
Մուսա Իբրահիմի խոսքերով՝ կառավարական զորքերը չեն պատրաստվում դուրս գալ իրենց տիրապետության տակ գտնվող բնակավայրերից։
Նա ապստամբների առաջարկը համարել է թակարդ, չնայած նշել է, որ կառավարությունը միշտ էլ պատարաստ է բանակցությունների։
Բենգազիում ստեղծված Լիբիայի ազգային անցումային կառավարության ներկայացուցիչներն ավելի վաղ առաջարկել էին դադարեցնել կրակը, եթե իրականցվեն մի շարք պահանջներ։
Մուստաֆա Աբդել Ջալիլը պարզաբանել է, որ հաշտությունը հնարավոր կլինի այն ժամանակ, երբ կառավարական զորքերը դուրս կգան Լիբիայի արևմուտքի բնակավայրերից, այնտեղի բնակչության համար խոսքի ազատություն և ինքնարատահյտվելու իրավունք կապահովեն, իսկ օտարերկրացի վարձկաններն էլ երկրից դուրս կբերվեն։
Հիշեցնենք, որ պաշտոնական Տրիպոլին արդեն մի քանի անգամ հայտարարել է միակողմանի հաշտեցման մասին, սակայն դրանից հետո ամեն անգամ ռազմական գործողությունները վերսկսվել են։