Լրահոս

02.04.2011 09:49


Աֆղանստանում հարձակվել են ՄԱԿ-ի գրասնեյակի վրա

Աֆղանստանում հարձակվել են ՄԱԿ-ի գրասնեյակի վրա

Աֆղանստանի Մազարի-Շարիֆ քաղաքում ցուցարարները հարձակում են գործել ՄԱԿ-ի գրասենյակի վրա։ 11 մարդ զոհվել է։ Նրանց թվում են եղել ՄԱԿ-ի երկու աշխատակից, որոնց գլխատել են: Թեև ՄԱԿ-ի առաքելության ղեկավարին հաջողվել է թաքնվել, սակայն նա նույնպես վիրավոր է։

Ցուցարարների բողոքի պատճառը մարտի 20-ին ամերիկացի քահանա Ուեյն Սափի կողմից Ֆլորիդայում գտնվող իր եկեղեցում Ղուրանը վառելն է դարձել։ Այդ գործընթացին ներկա է եղել նաև սեպտեմբերի 11-ը «Ղուրան վառելու միջազգային օր» հռչակելու նախաձեռնության հեղինակ մեկ այլ քահանա Թերի Ջոնսը:

Կատաղած ամբոխը ՄԱԿ–ի գրասենյակի վրա հարձակվել է ուրբաթօրյա նամազից հետո՝ բացականցելով. «Մա՛հ Ամերիկային, մա՛հ Իսրայելին»: Բողոքի ալիքը տարածվել է Աֆղանստանի այլ քաղաքներում ևս:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը