Աշխարհ

01.07.2020 15:44


Ռուսաստանում հանրաքվե է. 102-րդ ռազմաբազայի բոլոր ծառայողներն արդեն քվեարկել են

Ռուսաստանում հանրաքվե է. 102-րդ ռազմաբազայի բոլոր ծառայողներն արդեն քվեարկել են

Հայաստանի ռուսական ռազմաբազայի զինծառայողները մասնակցել են Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը։

Գյումրիում ու Երևանում տեղակայված 102–րդ ռուսական ռազմաբազայի զորամասերի զինծառայողները, քաղաքացիական անձնակազմը, զինծառայողների ընտանիքի չափահաս անդամները մասնակցել են Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ քվեարկությանը։

Քվեարկությանը մասնակցել են նաև զինծառայողները, որոնք ներգրավված են Կախմուդ ու Ալագյազ զորավարժարանների մարտական պատրաստության դասընթացներում։

102-րդ բազայից Sputnik Արմենիայի աղբյուրը նշել է, որ բոլոր ընտրողները (100%-ը) եկել են ընտրությունների։

Քվեարկության մասնակիցներին ապահովվել են դիմակներով ու ձեռնոցներով, նաև ախտահանիչ միջոցներով։

Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների քվեարկությունը նախատեսվում էր ապրիլի 22-ին անցկացնել, սակայն զանգվածային միջոցառումը հետաձգվել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով։ Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ քվեարկությունը կանցկացվի հուլիսի 1-ին։ Որոշում էր կայացվել, որ ՌԴ քաղաքացիները կարող են յոթ օրվա մեջ՝ հունիսի 25-ից մինչև հուլիսի 1-ը քվեարկել։ Մոսկվացիները, Նիժնի Նովգորոդի մարզի ու ևս երկու տարածաշրջանի բնակիչները կարող են հեռակա տարբերակով քվեարկել։

Այս խորագրի վերջին նյութերը