Աշխարհ

01.07.2020 15:37


Ռուսաստանը և Բելառուսը ըմբռնման են հասել գազի գնի ձևավորման հարցում

Ռուսաստանը և Բելառուսը ըմբռնման են հասել գազի գնի ձևավորման հարցում

Ռուսաստանը և Բելառուսը փոխըմբռնում են հանդես բերում գազի միասնական շուկայի ձևավորման և այդ ռեսուրսի գնի շուրջ վեճերի հաղթահարման հարցում: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 1-ին առցանց ռեժիմով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Մոսկվայում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն:

«Ես պետք Է ձեզ տեղեկացնեմ, որ երեկ նշանավոր միջոցառում Է տեղի ունեցել, երբ հանդիպել են Ռուսաստանի և Բելառուսի Էներգետիկայի նախարարներ (Ալեքսանդր) Նովակը և (Վիկտոր) Կարանկևիչը, ներկա են գտնվել նաև դեսպանության մարդիկ, ինչպես նաև («Գազպրոմ»-ի ղեկավար) Ալեքսեյ Միլլերը: Եվ ինձ թվաց, որ ըմբռնումը հասունացել Է: «…» Երեկ զեկույցներից ես հասկացա, որ հասունացել Է ըմբռնումը, ինչը հարկավոր Է առաջ տանել և շարժվել դեպի գազի միասնական շուկա»,-նշել Է դիվանագետը:

Բելառուսն ամեն տարի ՌԴ-ից ներմուծում Է շուրջ 20 մլրդ խորանարդ մետր գազ: Դրա հետ մեկտեղ Մինսկը քանիցս առաջարկել Է գազի գինը նվազեցնել մինչև Սմոլենսկի մարզի մակարդակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը