Հուլիսի 1-ից Վրաստանում 70-ն անց քաղաքացիների թոշակը բարձրանում է
Վրաստանում հուլիսի 1-ից 70-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների թոշակը ավելանում է 30 լարիով՝ դառնալով 250 լարի: Իսկ բարձր լեռնային շրջանների բնակիչները կստանան մոտ 300 լարի: Կառավարության որոշմամբ, ավելացած կենսաթոշակ կստանա մոտ 410 հազար թոշակառու:
«Բարձրալեռ շրջանների զարգացման մասին» օրենքի համաձայն, լեռնային գոտում բնակվող թոշակառուներին տրվում է ամենամսյա լրացուցիչ գումար՝ պետական թոշակի 20 տոկոս քանակությամբ:
Ինչպես կառավարությունում են մեկնաբանում, 2021 թվականի հունվարի մեկից կներդրվի կենսաթոշակների ինդեքսավորման կարգ, որի համաձայն, յուրաքանչյուր թոշակառուի կենսաթոշակը կավելանա գնաճի ցուցանիշից ոչ պակաս: Այսինքն՝ գների աճն ազդեցություն չի ունենա իրական կենսաթոշակի վրա, 70 տարին լրացած թոշակառուների համար գնաճին կավելանա իրական տնտեսական աճի 80 տոկոսը: Ինչը նշանակում է, որ թոշակի ամենամյա աճը կլինի գնաճից բարձր, չնայած դրան, գնաճի և տնտեսական աճի չափանիշներին, կենսաթոշակը կավելանա ոչ պակաս, քան 20 լարիով, իսկ 70 տարին լրացած անձանց համար, ոչ պակաս, քան 25 լարիով:
Երկրում կենսաթոշակների բարձրացումը նախատեսված է 2020 թվականի հակաճգնաժամային բյուջեում, որի վրա աշխատել են ֆինանսների նախարարությունը և այլ գերատեսչություններ:

Աղբյուրը՝ jnews.ge