Հարցազրույց «Քրիտոնեա–ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանի հետ
–Ի՞նչ օրակարգ է սահմանված ՀԱԿ–ի ապրիլի 8–ի հանրահավաքի համար։
–Օրակարգում գլխավորն է՝ սահմանադրական կարգի վերականգնում, Սերժի հրաժարական, արտահերթ ընտրություններ։ Դրանից ավելի մեծ օրակարգ մենք ունե՞նք։ Մշտական մեր օրակարգն է։
–Նկատի ունեմ, թե ի՞նչ գործողություններ են լինելու։
–Մենք բողոքավոր չենք։ Մենք չենք բողոքելու։ Համոզված եմ, որ մենք պահանջներ ենք ներկայացնելու։ Մենք, ելնելով ժողովրդի քանակից (իսկ ես հույս ունեմ, որ ժողովուրդը շատ կլինի) որոշելու ենք, թե ինչ անենք և ոնց անենք այս իշխանության հետ, ոնց ուղարկենք, որ սուս ու փուս, հանգիստ գնան։
–Իսկ որպես գործողությո՞ւն։
–Որպես գործողություն կարող ենք ժողովրդի հետ միասին մտնել Ազատության հրապարակ, բայց դա մեզ համար արդեն անցած էտապ է։ Որպես գործողություն՝ կարող է ժողովրդի հետ որոշենք ու գնանք, Բաղրամյանը շրջապատենք ու ասենք՝ դավա՛յ, հաջողություն քեզ, և այլն, և այլն։ Բոլոր քայլերը, որ բերելու են իշխանափոխության, պետք է անենք։
–Դա հստա՞կ է, թե՞ տեղում կորոշվի։
–Շատ բաներ տեղում են որոշվում՝ իրավիճակից։ Մինչև այդ շատ բան կարող է փոխվել։ Ես չգիտեմ՝ կարող է մինչև այդ նախագահը ամսի 4–ին հրաժարական տա ու ասի, որ արտահերթ ընտրություններ են, կամ լուծարի ԱԺ–ն, մենք էլ ամսի 6–ին կամ 8–ին մտածենք՝ ուրիշ ի՞նչ անենք, ինչպե՞ս տանենք։ Այնպես որ, կյանքը փոխվում է, ամեն օր՝ ժամ առ ժամ, նոր իրադարձություններ են տեղի ունենում։ Իրավիճակ է փոխվում երկրի ներսում և դրսում, այնպես որ, մինչև 8–ը ես ի՞նչ իմանամ... Շատ հարցեր նաև տեղում են որոշվելու՝ տակտիկական իմաստով, բայց ստրատեգիական նպատակը հայտնի է բոլորին։ Ստրատեգիան մեկն է՝ հասնել արտահերթ ընտրությունների, իշխանությունների հրաժարականին և պահանջե՛լ դա, այլ ոչ թե խնդրել։ Պետք է զոռով ուղարկել այս իշխանություններին՝ քաղաքական ուժի տեսնակյունից, մտքի ուժի տեսանկյունից, հոգեբանության տեսանկյունից, նաև, ի՞նչ է եղել, ֆիզիկական ուժի տեսանկյունից։ Եթե իրենք փորձեն ֆիզիկական ուժի տեսանկյունից մեզ հետ խոսել, ապա պետք է պատրաստ լինենք նույնպիսի պատասխան տալու։
–Իսկ ե՞րբ կտրվի այդ հակահարվածը։ Շատ ասելով՝ ինչքա՞ն ժողովուրդ նկատի ունեք։
–Ինչքան շատ, այնքան լավ։ Եթե ամբողջ ազգը հավաքվի, ապա ամեն ինչ 5 րոպեում կփակվի, եթե ազգի կեսը գա, 10 րոպեում կփակվի։ Իսկ եթե 15 000 գա, ոչ մի բան չի փոխվի, կհանդպենք, կզրուցենք, որևէ բան կքննարկենք։ Եթե ամբողջ ազգը միանա մի մարդու պես, ապա 5 րոպե հետո ամեն ինչ կլինի։ Պարզ է, չէ՞։ Իսկ եթե գա մի մասը… կտեսնենք՝ ինչքան կգան։ Պետք է իշխանությունում սրիկաները, գողերը, ավազակները տեսնեն, որ ժողովուրդը միասնական է, և ժողովրդի դեմ խաղ չկա։
–Եթե այնուամենայնիվ չգա ամբողջ ազգը, այլ մի մասը գա, անձամբ Դուք ի՞նչ եք կարծում, ի՞նչ քայլեր է պետք անել ամսի 8–ին։
–Ակնհայտ է, որ մենք երկար ժամանակ չունենք։ Մենք ինքներս տրամադրված ենք երկար, էվոլյուցիոն պայքարի՝ հանգիստ, քաղաքակիրթ ձևով, բայց ժողովրդի վիճակը օր օրի ծայրահեղանում է, արտագաղթը մեծանում է, և մենք նաև մեզ պետք է հաշիվ տանք, որ երկրում սահմանադրական կարգի վերականգնաման մեր ամեն մի ուշացած օրը բերում է հազարավոր նորանոր գաղթականների առաջացման, պետության թուլացման, և սրա դեմը պետք է առնվի։ Մենք էլ անվերջ անսահման քաղաքական լիմիտ չունենք, վստահությունն էլ որոշակի տրամաբանական ժամկետներ է ենթադրում։ Իհարկե, դժվար է ասել՝ ինչքան, երբ, բայց մեր ձգտումն է՝ մեկ օր առաջ, մեկ ժամ շուտ խնդիրը լուծել, իրավիճակ փոխել, թեթևացնել ժողովրդի վիճակը, դադարեցնել արտահոսքը, ստեղծել այնպիսի պայմաններ, որ գնացածները հետ գան։ Դա մեր գերնպատակն է։ Այսօրվա իրավիճակը մեզ ստիպում է արագացված քայլերի գնալ։
–Լավ, եթե ասում եք, որ իրավիճակը ստիպում է ավելի արագացված քայլերի գնալ, ապա ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ մարտի 1–ին ներկայացվում են պահանջներ, որոնցից և ոչ մեկը չեն կատարվում, բայց էլի որևէ քայլ չի ձեռնարկվում։ Ի՞նչ պետք է արվի հետո։
–Մենք պահանջները ներկայացրել–պրծել ենք։ Էլ ինչքա՞ն կարելի է պահանջներ ներկայացնել։ Երբ պահանջները չեն կատարվում, դադարում ես սպասել պահանջների կատարմանը, փորձում ես առավելագույնս կոնսոլիդացնել հասարակությանը և խնդիրը լուծել արդեն այլ՝ «գեղական կարգով»։
–Իսկ եթե արտահերթ ընտրությունների պահանջն այդպես էլ չկատարվի, և հասնենք հերթական ընտրություններին, ապա ի՞նչ եք կարծում՝ ՀԱԿ–ը պե՞տք է մասնակցի այդ հերթական ընտրություններին։
–Աստված մի արասցե, որ մենք հասնենք հերթական ընտրություններին, որովհետև վախենամ՝ մինչև հերթական ընտրությունների օրը գա, Հայաստանում ժողովուրդ չմնա, ընտրող էլ չլինի, առաջադրվող էլ չլինի, այլ մնան մի երկու հատ բարոյազուրկ, սակավամիտ այլասերվածներ, որոնք իրենք իրենց մեջ ընտրություն կկատարեն։ Աստված մի արասցե, եթե անգամ հասնենք հերթական ընտրություններին (ես դա համարյա բացառում եմ և վստահություն ունեմ իմ մեջ, որ մենք շատ մեծ հավանականությմաբ կհասնենք արտահերթ ընտրությունների), ապա պետք է շարունակենք պայքարը։ Հո չե՞նք թողնելու մեր երկիրն ու գնանք։
–Այսինքն՝ ՀԱԿ–ը մասնակցելո՞ւ է հերթական ընտրություներին։
–Ես իմ երկրից չեմ գնալու։ Ես ամեն ինչ, ամենուր եմ անելու, ի վերջո՝ 15 տարի ընդդիմադիր եմ, և դեռ 15 տարի կլինեմ ընդդիմադիր։ Բայց Աստված մի՛ արասցե՝ նման բան լինի՝ երկիր չի մնա։ Եթե երկիր չմնա, էլ ի՞նչը շտկենք, ո՞ւմ համար շտկենք։
Սոս Գիմիշյան.

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը