Լրահոս

01.04.2011 18:21


ՀԱԿ ներկայացուցիչ. «Արտահերթ ընտրություններ կայանալու են»

ՀԱԿ ներկայացուցիչ. «Արտահերթ ընտրություններ կայանալու են» «Հայրենիք և պատիվ» կուսակացության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Գառնիկ Մարգարյանը «7օր»–ի հետ զրույցում նշել է, թե ապրիլի 8–ին կայանալիք ՀԱԿ–ի հանրահավաքի կարևորագույն մասը կազմելու են իշխանություններին կոնգրեսի ներկայացրած 15 կետերի իրականացման հարցը։ Նա նշել է, որ երկու օր առաջ տեղի է ունեցել քաղխորհրդի նիստը, և օրակարգային հարցերի մասին կբարձրաձայնվի մինչև ապրիլի 8–ը՝ հավելելով, թե այն նպատակները, որ դրված են ՀԱԿ–ի առջև, մասնավորապես՝ 15 դրույթները, շատ շուտով իրականացվելու են։ Այն հարցին, թե Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարել էր, որ իշխանություններին ժամկետային պահանջ է ներկայացնում ՝ կապված մարտի 1–ի դեպքերի հետ, այդ առիթով ՀԱԿ–ն ի՞նչ է նախատեսում, Գ. Մարգարյանը պատասխանել է, թե դա 15 դրույթների կարևորագույն հարցերից մեկն է։ –Պետք է անհապաղ ստեղծել հանձնախումբ՝ բարձր մակարդակով, որտեղ բացահայտվելու են հանցավորները։ Դա լուրջ խնդիր է, և դրան պետք է հասնել,–ասել է նա։ «ՀԱԿ–ը մասնակցելո՞ւ է հերթական ընտրություններին» հարցին նա պատասխանել է, թե ՀԱԿ–ը նպատակ ունի հասնելու արտահերթ ընտրությունների ու իշխանափոխության, ու այդ հարցում որևէ փոփոխություն չկա։ –Այն ասեկոսները, թե գործարքի մեջ են, գնալու են հերթական ընտրությունների, չեն համապատասխանում իրականությանը։ Մինչև հերթական ընտրությունները դեռ ժամանակ կա, ու համոզված եմ, որ արտահերթ ընտրություններ կայանալու են,–ընդգծել է Գառնիկ Մարգարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը