Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:
Նախագահը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Հանրապետության ղեկավարը նշել է, որ հայ-վրացական բարձր մակարդակի հարաբերություններն ամրապնդվում են ակտիվ փոխայցելություններով. տարեսկզբին Նախագահ Սաակաշվիլիի Հայաստան կատարած այցից հետո, տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի այցը, օրերս Երևանում էր այդ երկրի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարը, իսկ այս ամիս սպասվում է արտաքին գործերի և պաշտպանության նախարարների այցը: Վերջերս Վրաստան էր այցելել Հայաստանի կրթության նախարարը:
«Կարծում եմ, այս գործընթացը կշարունակվի, և յուրաքանչյուր դեսպան պետք է ուրախ լինի այդպիսի փոխայցելությունների համար: Չնայած մեր շատ լավ հարաբերություններին, երկկողմ կապերի ամրապնդման ու զարգացման մեծ ներուժ կա, և իմ ու Նախագահ Սաակաշվիլիի խնդիրը, ինչպես նաև Ձեր խնդիրը` այդ ներուժը զարգացնելն է»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի ամեն հնարավորը` երկու երկրների և ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերություններն ավելի ամրապնդելու և խորացնելու համար:
Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին: Նախագահը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Հանրապետության ղեկավարը նշել է, որ հայ-վրացական բարձր մակարդակի հարաբերություններն ամրապնդվում են ակտիվ փոխայցելություններով. տարեսկզբին Նախագահ Սաակաշվիլիի Հայաստան կատարած այցից հետո, տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի այցը, օրերս Երևանում էր այդ երկրի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարը, իսկ այս ամիս սպասվում է արտաքին գործերի և պաշտպանության նախարարների այցը: Վերջերս Վրաստան էր այցելել Հայաստանի կրթության նախարարը: «Կարծում եմ, այս գործընթացը կշարունակվի, և յուրաքանչյուր դեսպան պետք է ուրախ լինի այդպիսի փոխայցելությունների համար: Չնայած մեր շատ լավ հարաբերություններին, երկկողմ կապերի ամրապնդման ու զարգացման մեծ ներուժ կա, և իմ ու Նախագահ Սաակաշվիլիի խնդիրը, ինչպես նաև Ձեր խնդիրը` այդ ներուժը զարգացնելն է»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի ամեն հնարավորը` երկու երկրների և ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերություններն ավելի ամրապնդելու և խորացնելու համար: