Աշխարհ

30.06.2020 17:55


Ռուսաստանում վերջին օրերին վարակվածության նոր դեպքերի թիվը նվազում է. թարմ տվյալներ

Ռուսաստանում վերջին օրերին վարակվածության նոր դեպքերի թիվը նվազում է. թարմ տվյալներ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 10 միլիոն 436 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 508 հազարը: Ապաքինվել է ավելի քան 5 միլիոն 695 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 683 հազար 301 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 128 հազար 819 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 370 հազար 488-ի, մահերինը՝ 587 հազար 385-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 647 հազար 849 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 693 նոր դեպք, ինչը բավական ցածր ցուցանիշ է նախորդ օրերի համեմատ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 9 հազար 320 մարդ: Շրջանցելով Մեծ Բրիտանիային ու Իսպանիային՝ 4-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 568 հազար 536-ի, մահերինը՝ 16 հազար 919-ի:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ վարկվածների թիվը 311 հազար 965 է: Մահացածների թիվը կազմում է 43 հազար 575: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը: Հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 296 հազար 050 է: Մահացության ցուցանիշը կազմում է 28 հազար 346: Հաջորդող երկիրը Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 282 հազար 365-ի, մահերինը՝ 9 հազար 504-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Չիլին, որտեղ հաստատված դեպքերի թիվը 275 հազար 999 է, մահերինը՝ 5 հազար 575: Իտալիայում առկա է 240 հազար 436 հաստատված դեպք, մահերի թիվը կազմում է 34 հազար 744: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 227 հազար 662 է, մահերինը՝ 10 հազար 817

Վարակակիրների թվով Թուրքիան հայտնվել է 14-րդ տեղում: Այստեղ վարակվածների թիվը 198 հազար 613 է, մահերինը՝ 5 հազար 115:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 19-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 531, որից ապաքինվել է 78 հազար 469-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 928-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 186 հազար 436 հաստատված դեպք կա: Վարակի ծագման երկիր Չինաստանին շրջանցել է Կատարը, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 95 հազար 106, մահերինը՝ 113: ԱՄԷ-ին շրջանցել է Եգիպտոսը, որտեղ առկա է 66 հազար 754 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 2 հազար 872 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 48 հազար 667 է, մահացածներինը՝ 315: Հաջորդում է Իրաքը, որը շրջանցել է Քուվեյթին: Իրաքում ընդհանուր վարակցածների թիվը 47 հազար 151 է, մահերը՝ 1839: Քուվեյթում վարակվածների թիվը անցել է 46 հազարից, մահացածներինը հասել է 354-ի: Լիբանանում կա 1745 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 34: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 279-ի: Մահացել է 9 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Այս խորագրի վերջին նյութերը