Աշխարհ

30.06.2020 17:45


Կարմրահեր Քիմը․ Քարդաշյանն անճանաչելի է դարձել (լուսանկար)

Կարմրահեր Քիմը․ Քարդաշյանն անճանաչելի է դարձել (լուսանկար)

Մոլորակի ամենահարուստ հայուհին` հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ամեն ինչի համար ժամանակ է գտնում` և՛ չորս երեխաների, և՛ քրեական իրավունքի քննությունների, և՛ հեռուստաշոուի, և՛ բյութի բիզնեսի համար։ Ու չնայած այդ ամենին, նա հաջողացնում է ժամանակ գտնել նաև արտաքինի հետ փորձարկումներ անելու համար։

Քարդաշյանը Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել և մազերի նոր գույնով ներկայացել հետևորդներին։

«Ի՞նչ եք կարծում։ Ինձ սազո՞ւմ է նոր գույնը»,– լուսանկարին կից գրել է 39-ամյա մոդելը։

Նա նշել է, որ գունային փորձարկումներ է արել, արդյունքում կարմրահեր է դարձել։

Չի բացառվում՝ Քարդաշյանը մազերի գույնը միայն մի քանի օրով է փոխել տոնիկի կամ հատուկ փոշու միջոցով կամ էլ բջջային հավելվածի միջոցով է կերպարանափոխվել։ Այդուհանդերձ, երկրպագուների բուռն արձագանքը չի ուշացել։ Ոմանց շատ է դուր եկել այս կերպարը, ոմանք էլ համարել են, որ Քիմն անհեթեթ տեսք ունի։

Նշենք՝ Քարդաշյանի մազերի բնական գույնը մուգ շագանակագույն է, բայց նա հասցրել է նաև շիկահեր լինել, իսկ մի անգամ մազերը նույնիսկ երկնագույն է ներկել։

Հիշեցնենք՝ Քիմ Քարդաշյանը կիսով չափ է հայ։ Նրա հայրն ամերիկահայ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանն է, որի նախնիները 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Կալիֆոռնիա են տեղափոխվել Կարսից։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

0 (1)

Այս խորագրի վերջին նյութերը