Լրահոս

01.04.2011 17:19


ՄԱԿ–ի միջազգային դատարանը չի ընդունել Ռուսաստանի դեմ Վրաստանի հայցը

ՄԱԿ–ի միջազգային դատարանը չի ընդունել Ռուսաստանի դեմ Վրաստանի հայցը

Հաագայի արդարության դատարանը չի քննի Ռուսաստանի դեմ Վրաստանի ներկայացրած հայցը։

Այս որոշմանը կողմ են քվեարկել դատարանի 10 անդամները, հակառակ մնացած 6–ի։

Իր հայցում Վրաստանը Ռուսաստանին և անջատողական ուժերին մեղադրում էր Աբխազիայում և Հարավային Օսիայում էթնիկական զտումներ իրականացնելու համար, ինչպես նաև նրա համար, որ 300 հազ. վրացի այնտեղից վտարվել է։

Հայցը ներկայացվել էր 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո։

Դատարանի նախագահող Հիսաշի Օվադան հայտարարել է, որ ՄԱԿ–ի դատական մարմնի իրավասությունն այս գործի վրա չի տարածվում, քանի որ Ռուսաստանն ու Վրաստանը չեն փորձել բանակցություններ վարել Վրաստանից պոկված տարածքների հարցով խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ։

Այս խորագրի վերջին նյութերը