Աշխարհ

30.06.2020 21:06


Թուրքիայում արդյունաբերական ձեռնարկությունների համար գազի գինը կնվազի 10%-ով

Թուրքիայում արդյունաբերական ձեռնարկությունների համար գազի գինը կնվազի 10%-ով

Թուրքիայի «BOTAŞ» պետական խողովակաշարային ընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով բնական գազի գնի փոփոխության մասին, որն ուժի մեջ են մտնում հուլիսի 1-ին։

Ըստ այդմ՝ արդյունաբերական բոլոր ձեռնարկությունների համար գազի գինը 1000 խմ-ի համար կնվազի 10%-ով՝ ներկայիս 550 թուրքական լիրայից (80 դոլար) դառնալով 400 լիրա/58$ (հարկերը չհաշված)։

Էլեկտաէներգիա արտադրող կայանների համար գազի գինը ներկայիս 600 լիրայից (86 դոլար) կնվազի կրկին 400 լիրայի։ Այս դեպքում նվազումը լինելու է 12.5 տոկոսով։

Անհատ բաժանորդների համար գազի սպառման գինը չի փոխվի։

Թուրքիայի գանձապետարանի ու ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը սոցցանցում թեմայի վերաբերյալ արած գրառման մեջ նշել է, որ այս զեղչը նպատակ ունի օգնել տնտեսությանը համաճարակի հետևանքով կրած վնասները արագ հաղթահարելու համար։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը