Լրահոս

01.04.2011 17:18


Լիբիայի ապստամբները ծրագրված գրոհի են դիմել

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, այսօր  լիբիացի ապստամբները, ինչպես և ծրագրված էր, հարձակվել են նավահանգստային Բրեգա ավանի վրա, որը կառավարական զորքերը խլել էին ընդդիմադիրներից։

Հարևան Աջդաբի քաղաքում գտնվող թղթակիցները վկայում են, որ  այս անգամ կոալիցիոն ուժերը ավելի  համակարգված, ավելի միասնական են եղել։

Ապստամբների խոսքերով՝ հարձակումը ղեկավարում են արհեստավարժ սպաներ։

Աջդաբիից դուրս գալու  ճանապարհին անցակետեր են տեղակայվել, և թույլ են տալիս ճակատ  դուրս գալ միայն նրանց, ովքեր լավ զենք ունեն։ Քաղաքացիներին, ովքեր ցանկանում են մարտին մասնակցել որսորդական զենքով կամ կացիններով, հետ են ուղարկում։

Այս խորագրի վերջին նյութերը