Աշխարհ

30.06.2020 22:30


Ինչո՞ւ Անգելա Մերկելին ոչ ոք դիմակով չի տեսել

Ինչո՞ւ Անգելա Մերկելին ոչ ոք դիմակով չի տեսել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վստահեցրել է, որ հետևում է բժիշկների խորհուրդներին և դիմակ է դնում, երբ դրա անհրաժեշտությունը կա, օրինակ՝ խանութ գնալիս։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Երբ ես տարածություն եմ պահպանում, ապա դիմակ դնելու կարիք չունեմ։ Իսկ երբ չեմ պահպանում, օրինակ` երբ գնում եմ գնումների, մենք հաստատ չենք հանդիպում։ Հակառակ դեպքում դուք ինձ կտեսնեիք դիմակով, բայց ես չեմ բացահայտում, թե երբ և որտեղ եմ գնում գնումներ կատարելու»,-ասել է նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ՝ պատասխանելով հարցին, թե ինչու նրան ոչ ոք դիմակով չի տեսնում։

Նա վստահեցրել է, որ հետևում է Առողջապահության նախարարության կազմում գտնվող և համաճարակաբանական իրավիճակին հետևող Ռոբերտ Կոխի ինստիտուտի կարգադրություններին։

Նշենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 10 337 208–ի։ Վերջին տվյալներով` Գերմանիայում ընդհանուր առմամբ 195 235 մարդ է վարակվել Covid 19-ով, մահաբեր վիրուսն այդ երկրում 9 036 կյանք է խլել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը